Փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու գործով
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «փողերի լվացման», «սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու» մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Գևորգյանը մեղադրվում է 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՔԾ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանում: Դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:
Լիանա Մարտիրոսյան