Փշատի մոգական ու օգտակար հատկությունները
Փշատի մոգական ու օգտակար հատկությունները
Սրտի և երիկամային հիվանդությունների բուժման բանալին և ոչ միայն. փշատի մոգական ու օգտակար հատկությունները։
Փշատը ժողովրդական բժշկության մեջ շատ հայտնի է: Այն լայնորեն կիրառվում է հատկապես ճապոնական և չինական բժշկության մեջ:
Բուժական նպատակով օգտագործում են նեղատերև փշատենու պտուղները: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, թթուներ, տանիններ, ասկորբինաթթու, կալցիումական և ֆոսֆորական աղեր:
Ժողովրդական բժշկության մեջ փշատը նշանակվում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի, սրտի և երիկամային հիվանդությունների բուժման համար:
Թանձրահյութը պատրաստում են հետևյալ կերպ․
անհրաժեշտ է 50 գ փշատը 350 մլ ջրի մեջ եփել 15 րոպե, ապա թողնել 1 ժամ: Խմել 2 ճաշի գդալ ուտելուց հետո` օրը 2-4 անգամ, վերը նշված հիվանդությունների դեպքում: