Փաշինյանն ունի մոտ 1800 դոլար, իսկ տիկին Հակոբյանը՝ 1000 դոլար, որոնք հայտարարագրված են
Փաշինյանն ունի մոտ 1800 դոլար, իսկ տիկին Հակոբյանը՝ 1000 դոլար, որոնք հայտարարագրված են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը 2019 թվականի մարտի 28-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Վարչապետի դրամական միջոցները 2018 թվականի տարեսկզբում կազմել են 1800 դոլար և 790 հազար դրամ, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել:
Հարկային տարում վարչապետն ունեցել է 13 մլն 963 հազար 230 դրամի չափով եկամուտ։ 3 մլն 426 հազար 615 դրամ՝ աշխատավարձից, 6 մլն 617 հազար 520 դրամ՝ մեկ այլ աշխատավարձից, 3 մլն 919 հազար 95 դրամ՝ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման համար ստացվող հատուցումից:
Հակոբյանի դրամական միջոցները թե՛ տարեսկզբին եւ թե՛ տարեվերջին նույն չափ են մնացել՝ 1000 դոլար:
Հակոբյանի եկամուտները կազմել են 11 մլն 508 հազար 927 դրամ, 671 հազար 625 դրամ՝ աշխատավարձից, 5 մլն 940 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարից, 1 մլն 657 հազար 302 դրամ՝ մեկ այլ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից, 3 մլն 240 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարից: