Փաշինյանն իշխանությունը հանձնում է Ծառուկյանին
Փաշինյանն իշխանությունը հանձնում է Ծառուկյանին
Politik.am-ը գրում է․ Իշխանություններն արդեն իսկ գործի են դրել պետության ռեպրեսիվ միջոցները, որպեսզի ճնշեն քաղաքական ընդդիմախոսներին։ Երեկ օրվա թոփ թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն էր։
Ակնհայտ է, որ այդ խուզարկությունները նախաձեռնվեցին Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո, որում նա կառավարության աշխատանքը 100 տոկոսով ձախողված համարեց և պահանջեց, որպեսզի կառավարության ամբողջ կազմը փոխվի։
Փաշինյանն այս հայտարարությանը բովանդակային պատասխան չտվեց, այլ մեդիադաշտ նետեց իր թիմի անդամներին, որոնք սկսեցին ամենատարբեր պատմությունները հիշել, որոնք արդեն ժողովրդական բանահյուսության մակարդակի են հասնում։
Գագիկ Ծառուկյանին աջակցելու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց թիվն այնքան մեծ էր, որ ոստիկանական ուժերը չէին բավարարում, իսկ Երևան քաղաքի ոստիկականական բաժանմունքները լիքն էին բերման ենթարկվածներով ու ստիպված շատ ակտիվիստների տեղափոխում էին մարզային բաժանմունքներ։
Որևէ մեկի համար գաղտնի չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենված է փողոց դուրս եկող քաղաքացիների վրա։ Եթե մարդիկ դադարեն փողոց դուրս գալ հանուն Փաշինյանի, ապա դա լուրջ հարված կլինի իր համար, իսկ եթե մարդիկ սկսեն ընդդեմ Փաշինյանի դուրս գալ փողոց, ապա դա կնշանակի, որ նրա հեռանալու ժամանակն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում