Մամուլ

Փաշինյանն ամեն ինչ արել է, որ փչացնի իր մոսկովյան այցի կոնտեքստը. Կոլերով

Փաշինյանն ամեն ինչ արել է, որ փչացնի իր մոսկովյան այցի կոնտեքստը. Կոլերով

1in.am-ը գրում է․ «Հայաստանի իշխանությունները ուզում են Պուտինի հետ քննարկել Հայաստանի գալիք ընտրությունները։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը պնդում է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանի ներքին խնդիրներին։ Ինչո՞ւ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարց է բարձրացնում ռուսական ՌԵԳՆՈՒՄ գործակալության խմբագիր, ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

Շարունակելով՝ Կոլերովն ընդգծեց. «Դա կեղծավորություն է, որովհետև երբ նրանք ընդդիմություն էին, դեմ էին այդ միջամտությանը, իսկ հիմա, երբ նրանք իշխանության են, նրանք են հրավիրում Ռուսաստանին քննարկելու ներքին հարցերը։ Բայց Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին խնդիրներին։ Դա միանգամայն ակնհայտ է։ Ինքներդ եք եկել իշխանության, ինքներդ էլ ղեկավարեք»։

Ռուսաստանին հետաքրքիր չէ՞, թե ով Հայաստանում կլինի իշխանության, ի՞նչ հայացքներ կունենա՝ հարցին ի պատասխան Մոդեստ Կոլերովն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմա, երբ Հայաստանը զրկվեց Ղարաբաղից, Հայաստանի քաղաքական կշիռը փոքրացել է 10 անգամ։

Պուտին Փաշինյան

Ռուսաստանն է պետք Հայաստանին և ոչ հակառակը։ Փաշինյանը եկավ իշխանության որպես ընդդիմախոս այն մարդկանց, որոնք զարգացնում էին հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Եվ հիմա, նա մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարում է, որ Հայաստանը չունի այլընտրանք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բայց Ռուսաստանին այդպիսի կեղծավոր խոստովանություններ պետք չեն»։

Կոլերովը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, թե ինչպես է Փաշինյանը նախապատրաստում իր մոսկովյան այցն ու Պուտինի հետ հանդիպումը. «Նա Պուտինի հետ հարաբերությունները պատրաստում է «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններով, ինքնաթիռների մասին հայտարարություններով։ Այդ բոլոր հայտարարությունները կասկածի տակ են դնում Ռուսաստանի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի որակը։ Փաշինյանը շատ բան է արել, որ փչացնի մոսկովյան այցի կոնտեքստը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել