Փաշինյանի համար 50.000 ԱՄՆ դոլարով մասնավոր ինքնաթիռ է վարձակալվել, որպեսզի վերադառնա Հայաստան
Փաշինյանի համար 50.000 ԱՄՆ դոլարով մասնավոր ինքնաթիռ է վարձակալվել, որպեսզի վերադառնա Հայաստան
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա արդեն Երևան վերադառնալու ճանապարհին է:
Նրան Կազան տեղափոխած պետական ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողանում թռչել Կազանից։ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Կազան տեղափոխած ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել։
Նշենք, որ Փաշինյանը նախօերին մեկնել էր Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այցը պետք է ավարտվեր այսօր և նա պետք է վերադառնար Երեւան: