Փաշինյանի արկածախնդրությունը, երբեմն, ցանկալի արդյունքների էլ է բերում. Սամվել Ֆարմանյան
Փաշինյանի արկածախնդրությունը, երբեմն, ցանկալի արդյունքների էլ է բերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սամվել Ֆարմանյանը։
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար:
Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ քողազերծել սեփական իշխանության իրական դեմքը մի կողմից ու եդեմական նման պայմաններ ստեղծել` մեր երկրում դատական իշխանության իրական անկախության կայացման համար` մյուս կողմից:
Ի վերջո, ճակատագրի տարօրինակ հեգնանք է. Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ ցածրարժեք մտադրությունների»: