Փաշինյանին հեռացնելն անհրաժեշտություն է. Դավիթ Անանյան
Փաշինյանին հեռացնելն անհրաժեշտություն է. Դավիթ Անանյան
Փաշինյանը մեր աղճատված ինքնության հետևանքն է, նրան հեռացնելն անհրաժեշտություն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Անանյանի համոզմամբ, անհրաժեշտություն չկա անդրադառնալ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիտին, քանի, որ ըստ նրա, այնտեղ ժամավաճառությամբ են զբաղվում։
Նրա կարծիքով, անհրաժեշտ է իսկապես հասկանալ և վերլուծել մեր պարտության պատճառները ու համապատասխան հետևություններ անել։
Անանյանը նաև նշեց, որ կենտրոնում պետք է գտնվի ազգային ինքնության հարցը։ Ըստ նրա՝ ինքնության գերռացիոնալիզացիան անթույլատրելի է, քանի որ մեր հազարամյակների պատմությունը առաջին հերթին իռացիոնալ զարգացումների ընթացք է, հակառակ պարագայում հականալի չէ, թե ինչպես ենք մենք հասել 21-րդ դար։
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում։