Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն առաջիկայում. Լավրով
Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն առաջիկայում. Լավրով
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսվում է անցկացնել առաջիկայում»: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ Մոսկվայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ:
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների կապակցությամբ, բայց և այնպես, ինչպես բնորոշել է Լավրովը, տեղի ունեցող գործընթացները երկրի ներքին գործն են:
«Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին»:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերում, որ այն երկրներում, որոնց հետ Մոսկվան դաշնակցային եւ ռազմավարական գործընկերային հարաբերություններ է պահպանում, կայունություն լինի:
«Մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները», – հայտարարել է Սերգեյ Լավրովը: