Մամուլ

Փաշինյանը տիրապետում է գաղտնի սոցհարցումների արդյունքներին. Քոչարյանի վարկանիշն իրենից բարձր է. Բադալյան. Փաստինֆո

Փաշինյանը տիրապետում է գաղտնի սոցհարցումների արդյունքներին. Քոչարյանի վարկանիշն իրենից բարձր է. Բադալյան

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ ինքը հաղթելու է ընտրություններում հաստատ կգնար այդ քայլին, ու դրանով ցույց կտար, որ տեսեք ես ավելի լեգիտիմ եմ եւ ՀՀ 2-րդ նախագահն իրենից ոչինչ չի ներկայացնում, «Փաստինֆո»-եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելը վկայում է, որ Փաշինյանն ունի փակ սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն Ռոբերտ Քոչարյանն իրենից բարձր վարկանիշ ունի։

Նիկոլ Փաշինյան Ռոբերտ Քոչարյան

Բացի այդ, ըստ քաղտեխնոլոգի, գործող վարչապետն արտաքին աջակցություն ՌԴ-ից չունի, իսկ Քոչարյանը վայելում է ռուսական աջակցություն։ «Սրան էլ գումարած ՀՀ 2-րդ նախագահը ոչ միայն անվտանգության առումով, այլ նաեւ հայ-ռուսական հարաբերությունների առումով է ընկալվում որպես դրական, իսկ դրանով նրա կերպարը շահում է»,- նշել է փորձագետը։

Բանախոսն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ ընդդիմության մեջ լիդերության պայքարի գործընթացներում հատկապես Սերժ Սարգսյանի դերին ու նշանակությանը։

Կիսվել