Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան
Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան
Այս մասին Ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին: Ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան, Միջնավան, մոտեցել Մեղրիի սահմանին:
Ուրեմն, Նիկոլի քարոզչամեքենան, կառավարությունը, ՊՆ-ն ու գյոռբագյոռ պրոպագանդիստները հարձակվել էին ինչպես իմ, այնպես էլ ՍիվիլՆեթի վրա:
Թե բա՝ պարտվողականներ եք, պանիկա եք տարածում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, թուրքը տեսնում ուրախանում է, վաղը ամաչելու եք ձեր ստերի համար, ինձ անպատվում էին, անիծում, սպառնում, ասում էին՝ դավաճան եմ: Ու հիմա այդ մարդիկ ձայն չեն հանում, երբ ադրբեջանցիները մոտենում/մտնում են Որոտան, Շուռնուխ:
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա Իմ քայլը խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ: Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»,- գրել է նա: