ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը մտածում է՝ ինքը կաթողիկոսից լավ տղա է. հիմա էլ իրեն դրել է հոգևոր առաջնորդի տեղ. Տիգրան Քոչարյան

Փաշինյանը մտածում է՝ ինքը կաթողիկոսից լավ տղա է. հիմա էլ իրեն դրել է հոգևոր առաջնորդի տեղ. Տիգրան Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ. նա իրեն դրել է կաթողիկոսի տեղն այնպես, ինչպես դրել էր սպարապետի, Հռոմի պապի կամ համաճարակաբանի տեղ։

Փաշինյանն իսկապես կարծում է, թե այն ճառերը, որոնք ինքն է կարդում, շատ ավելի կարևոր են, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, հետևապես, Ամանորին Վեհափառի ուղերձը եթեր չհեռարձակելը ես դիտարկում եմ ոչ այնքան՝ իշխանություն-եկեղեցի պայքարի, այլ Փաշինյան անձի՝ հերթական ոչ հոգեպես հավասարակշիռ պահվածքի համատեքստում։

«Մտածել է՝ ինքն ավելի լավ տղա ա. դրա համար դա տեղի ունեցավ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրված առաջին դեպքի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստատեսությամբ եթեր չհեռարձակելու մասին, նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին այն քիչ մնացած ինստիտուտներից է, որը պետականաստեղծ է. աշխարհի ցանկացած համայնքում, որտեղ ունի ներկայություն, հայ համայնքն ուժեղ է, իսկ դա խանգարում է այն մարդկանց, որոնք նպատակադրված պառակտում են սփյուռքը։

«Արցախից հետո պետք է կատարել քայլ 2-ը՝ պառակտել սփյուռքը, իսկ դա արվում է թուրք-ադրբեջանական տանդեմի ու Հայաստանի իշխանության ձեռքով, օրինակ՝ Զարեհ Սինանյանի։ Կրկնում եմ՝ եկեղեցին ունի հայապահպան առաքելություն և պայքարում է դրան հասնելու համար իր ունեցած գործիքներով, որոնք հասու են եկեղեցուն»,- ասաց մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ եկեղեցուն եթե իշխանությունը շարունակի հալածել, չեն հաշվարկել, թե որքան մարդ կարող է դուրս գալ փողոց։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել