Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործի շրջանակներում
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործի շրջանակներում
«Վարչապետը առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա:
Այո, պրն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանիի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրումներին։
Փաշինյանը դեռ ապրիլին էր ասել, որ այս գործի շրջանակում հարցաքննվել է, սակայն կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։