Փաշինյանը լավ առաջարկ ունի նրանց համար, ովքեր ունեն ավտոմեքենաների հնամաշ կմախքները, որպես մետաղի ջարդոն
Փաշինյանը լավ առաջարկ ունի նրանց համար, ովքեր ունեն ավտոմեքենաների հնամաշ կմախքները, որպես մետաղի ջարդոն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել․ Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.
1. Երեւան
– Այվազովսկու 4/2
– Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36
2. Գյումրի
– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99
3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16
4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32
5.Չարենցավան
Երեւանյան 2, հեռախոս 098-89-92-73
Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:
Ուշադրություն – Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»: