Մամուլ

Ցուցարարները ողջունեցին շենքի բնակիչներին, սակայն պարզվեց՝ նրանք Փաշինյանին են աջակցում

Ցուցարարները ողջունեցին շենքի բնակիչներին, սակայն պարզվեց՝ նրանք Փաշինյանին են աջակցում

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով, Կոմիտասից երթով շարժվում են Փոքր Կենտրոն իրենց՝ հանրահավաքն իրականացնելու:

Քիչ առաջ ցուցարարների ուշադրությունը գրավեցին բազմաբնակարան շենքերի պատշգամբներում գտնվող դրոշներով քաղաքացիները:

cuyc

«Ողջունենք ձախ կողմի շենքից մեզ սատարող քաղաքացիներին, մենք միասին ենք»,- բարձրախոսով դիմելով երթի մասնակիցներին՝ ասաց ընդդիմադիրներից մեկը:

Ցուցարարները ողջունեցին նրանց, կարծելով, որ նրանք նույնպես պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն պարզվեց, որ քաղաքացիներն աջակցում են Փաշինյանին: Երթի մասնակիցները իրար հայտնեցին, որ նրանք սատարում են Փաշինյանին։

Կիսվել