Մամուլ

Ցուցարարները երթով գնում են դեպի ռազմաբազա, որը փակ է մեծաթիվ ոստիկանների կողմից

Ցուցարարները երթով գնում են դեպի ռազմաբազա, որը փակ է մեծաթիվ ոստիկանների կողմից

Գյումրիում ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են ռուսական ռազմաբազա տանող ճանապարհը։ Այս պահին Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները «ՀԱՊԿ-ից դուրս», «Ռուսաստան, ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանից, «Արցախը Հայաստան է» կոչերով ցուցարարները երթով շարժվում են դեպի ռազմաբազա։

Նշենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։

Նպատակն է, ըստ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի տարածած հայտարարության, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

Կիսվել