ՄամուլՏեսանյութ

Տույի գործով իրավապահները փնտրում են մեկ անձի (Տեսանյութ)

Տույի գործով իրավապահները փնտրում են մեկ անձի (Տեսանյութ)

 ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահները, ուսումնասիրելով տեսախցիկը, նկատել են, որ մի տղամարդ դրսում կրակոցներ է արձակում ու ներկայումս իրավապահները նրա ինքնությունն են փորձում պարզել եւ գտնել նրան:

Ի դեպ, նախաքննական մարմինը չի հրապարակում որևէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետևանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որևէ վարկած չի հանրայնացրել:

qanaqerci tuy span

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարևորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար:

Կարևորագույն վկան ևս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել