Տուգանել են Հովիկ Աբրահամյանի Գոքորին
Տուգանել են Հովիկ Աբրահամյանի Գոքորին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորին։ Այս մասին գրում է Հրապարակը։
Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ, նաեւ տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, կասեցվել է Ընկերության առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։
Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։
Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։