Տոնոյանը խոստացավ անել ամեն ինչ, ՀՀ 2 քաղաքացիներին ադրբեջանական գերությունից վերադարձնել հայրենիք
Տոնոյանը խոստացավ անել ամեն ինչ, ՀՀ 2 քաղաքացիներին ադրբեջանական գերությունից վերադարձնել հայրենիք։
Օրերս Բաքուն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի երկու քաղաքացիներին` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին, փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ այդ առիթով երեկ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ:
«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք ես հիմա բացահատել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար: Եվ երբ մենք ստանանք այդ ճշտգրտված տեղեկությունները ադրբեջանական կողմից, կարձագանքենք: Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները»,-ասեց պաշտպանության նախարարը:
Նախարարը նաև հավելեց, որ ինքն այդ գործընթացը չի դիտարկում փոխանակման տեսանկյունից և դա մաքուր հումանիտար գործողություն է:
«Դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողիմց»,-հայտարարեց Տոնոյանը: