Տնօրեններին և ծնողներին, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպություններ հարցում
Տնօրեններին և ծնողներին, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպություններ հարցում
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ տնօրենների և ծնողների ուշադրությունը հրավիրելով հետևյալ հարցին․
«Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։
Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։
Այս հարցում ծնողական խորհուրդների ներգրավվածությունը շատ կարևոր է։ Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր։ Հրավիրում եմ նաև մարզպետարանների և Երևան քաղաքի հանրակրթության պատասխանատուների ուշադրությունը»։