Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 184 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի շարժիչը բռնկվում երկնքում (Տեսանյութ)
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 184 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի շարժիչը բռնկվում երկնքում (Տեսանյութ)
Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կոլումբիայից թռչող ինքնաթիռի շարժիչը երկնքում բռնկվում:
Արտակարգ պատահարից հետո օդաչուն ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան և չնախատեսված վայրէջք կատարել:
Նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է շարժիչներից մեկի մեջ մտած թռչունը: Միջադեպը տեղի է ունեցել Avianca ավիաընկերության AV9377 օդանավում՝ Սան Անդրես կղզուց Բոգոտա թռիչքի ժամանակ:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 184 ուղևոր: Տուժածներ չկան։
Տեսանյութը ստորև