Տեսախցիկը արձանագրել է Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը (Տեսանյութ)
Տեսախցիկը արձանագրել է Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։ Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Shamshyan.com-ը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի էր ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:
Տեսանյութը ստորև