Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը
Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը
Այսօր տեղի ունեցավ այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը։
Պալյանը հողին հանձնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված ազատանցի զինվորների կողքին` Ազատանի զինվորական պանթեոնում։
Նշենք, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պալյան Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել, տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։