«Տարբեր ուժեր քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու մեր պետության հիմքերը». Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
«Տարբեր ուժեր քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու մեր պետության հիմքերը». Սուրեն Պապիկյան
«Տարբեր ուժեր, օգտվելով նոր կորոնավիրուսի համաճարակից, տաքացնում են իրենց ձեռքերը, ինչը չի կարող դրական համարվել:
Նրանք փորձում են հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետության հիմքերը, մենք դա թույլ չենք տա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին:
Կա տեսակետ, ըստ որի՝ կառավարության թերացումներն են հանգեցնում այդպիսի հակադարձ արձագանքների:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ նախարարը նշեց, որ մի կողմից՝ նրանք իրավիճակը համարում են պատերազմական՝ կորոնավիրուսի հարձակումը համարելով պատերազմ, մյուս կողմից՝ նրանց գործողություններն այդ դաշտում չեն, և դա շատ ուժերի գործունեության պետականամետության մասին չի խոսում:
Հայաստանի կառավարությունն այս օրերին զբաղված է կորոնավիրուսը որևէ կերպ հաղթահարելու խնդրով, դրանով է զբաղված ամբողջ աշխարհը, և այս իրավիճակում այդ ուժերի գործունեությունը պետք է միտված լինի մեր քաղաքացիների համար իրավիճակը օր առաջ ավելի բարվոք դարձնելուն, մինչդեռ այդպես չէ, ես նրանց գործողությունները չեմ կարող դրական համարել»:
Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ այդ ուժերի վարքագիծը անակնկալ չէ: «Կան մարդիկ, որ երբ խոսում են հայրենիքի մասին, հստակ չէ, թե որ պետությունը նկատի ունեն, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ մենք տարբեր պետությունների և տարբեր հայրենիքների շահեր ենք պաշտպանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում