«Տարբերություն չկա Ամիրյանի ցուցադրական ցինիզմի և Մակունցի ժպիտի տակ թաքցրած անտարբերության միջև». Հովհաննես Գալստյան
168.am-ը գրում է․ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ ստեղծված խնդիրների կծիկը շարունակում է իր ընթացքը:
Ամեն ինչ սկսվեց ֆիլմի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության հիմնադիր-անդամ, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի ֆեսյսբուքյան գրառումներից, որոնք վերաբերում էին «Տատիկիս վարսերը» կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելուն:
Տվյալ իրավիճակի մանրամասների բացահայտմանը հաջորդեց ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պատասխանը Հովհաննես Գլաստյանի մեղադրանքներին ֆեյսբուքյան մեկնաբանության տեսքով: Հաջորդ քայլը կատարեց «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի բուլղարացի համապրոդյուսեր Վասիլիյ Շարկևիչը, ով մեզ հետ զրույցում բացահայտեց, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հովհաննես Գալստյանի կինոնախագիծը:
Այս ամենի արդյունքում օրեր առաջ վերջապես տեղի է ունեցել «Տատիկիս վարսերը» կինոնախագծի համառեժիսոր և սցենարիստ Մարինե Զաքարյանի և համառեժիսոր, համապրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Իսկ թե ինչ մթնոլորտում են անցել քննարկումները և ինչ արդյունք են դրանք տվել, պատմել է Հովհաննես Գալստյանը:
– Պարոն Գալստյան, ի՞նչ մթնոլորտում անցավ ՀՀ մշակույթի նախարար Լ.Մակունցի հետ հանդիպումը:
– Մթնոլորտը ճիշտ այնպիսին էր, ինչպես Ամիրյանի օրոք։ Ես իմ կյանքում հանդիպել եմ հինգ թե վեց մշակույթի նախարարի, արդեն չեմ հիշում որքան փոխնախարարների ու, գիտեք, նրանցից որևէ մեկը անկանխատեսելիությամբ աչքի չի ընկել։ Ես նախարարի օգնականին ի պահ տվեցի մշակույթի նախարարության «ոսկե մեդալը», որովհետև բարոյական չէ պահել այն կառույցի պարգևը, որն այս պահին տապալում է քո ֆիլմը ու իր գողացածը վերադարձնելու համար առաջարկում է դիմել դատարան։
– Ի՞նչ սպասելիքներ ունեիք Մակունցի հետ հանդիպումից, և արդյո՞ք դրանք արդարացան:
– Որևէ հատուկ ակնկալիք չունեի, բացի նրանից, ինչ ակնկալում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ՀՀ մշակույթի նախարարից՝ պատվախնդիր լինել հայկական ժամանակակից մշակույթի հանդեպ և աջակցել արվեստի ստեղծմանը։ Հենց դրա համար է նախարարությունը մտածված ու դրա համար է այդ հսկայական մեքենան վարձատրվում։ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ կատարվել է հանցագործություն։ Ընդ որում պետական աջակցություն ունեցող միջազգային ֆիլմի հանդեպ այդ հանցագործությունը արել է մշակույթի նախարարությունը։
Ամենաքիչը, ինչ նախարարը պետք է աներ, դա համատեղ հանդիպման հրավիրելն էր խնդրին առնչվող երեք կողմերին՝ մշակույթի նախկին նախարար Ամիրյանին, ազգային կինոկենտրոնի նախկին, ներկա տնօրեններին, ֆիլմ հանձնակատարին և մեզ՝ ֆիլմի հեղինակներին։ Քառորդ ժամը բավական էր կողմերին լսելու և վերջնական կարծիք ունենալու համար։ Մինչդեռ նախարարը ֆորմալ հանդիպում էր «բեմադրել», որպեսզի մեզ հայտնի իր «իմաստուն» որոշումը՝ դիմեք դատարան։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։