Մամուլ

Տավուշում 33-ամյա տղամարդն արջի զոհ է դարձել․ մահացածը երկու անչափահաս երեխա ուներ

Տավուշում 33-ամյա տղամարդն արջի զոհ է դարձել․ մահացածը երկու անչափահաս երեխա ուներ

Ապրիլի 4-ին համագյուղացիների հետ Աճարկուտ գյուղի անտառ սինդրիկ հավաքելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել։

Անտառ գնացածները բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիները որոնել, հայտնաբերել են նրա խոշտանգված մարմինը։

Անտառապահները պատմել են, որ անտառի այդ հատվածում քոթոթների հետ ապրող արջ կա։

Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխա ուներ։

Կիսվել