Մամուլ

Տավուշի մարզում 37-ամյա կինը վիճաբանության ժամանակ կրակել է

Տավուշի մարզում 37-ամյա կինը վիճաբանության ժամանակ կրակել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին կրակոց է հնչել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խուբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս  «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա Սանասար Ա.-ի ուղղությամբ:

vostikanutyun bajin

Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ոչ ոք չի տուժել: Արդեն տեղում Լուսինե Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Սանասար Ա.-ն խլել է զենքը իր ձեռքից և հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ինչից հետո իր ձեռքերի հատվածում վնասվածք է պատճառել ու ինքը տանից վերցրել է դանակը և սպառնացել է, որպեսզի Սանասար Ա.-ն զենքը վերադարձնի իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել