Տասը տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է
Տասը տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է
Հայաստանի պետական պարտքը սկսած 2008 թվականից մինչև 2018 թվականը, կրկնապատկվել է։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը։
«Ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակել պետպարտքին վերաբերող փաստաթղթեր, իրականում դա ոչ մի անգամ չի արվել։
Բացի այդ, Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարությանը չի ներկայացրել պետբյուջեի մասին իր կանխատեսումները»,- ասաց Առուստամյանը։
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի այն հարցին, թե պարունակում է արդյոք այդ պրոցեդուրաները չպահպանելը կոռուպցիոն ռիսկեր, Առուստամյանը պատախանեց, որ իր որոշմամբ կառավարությունն իր վրա է վերցնում այդ պարտավորությունները։
«Թող նա վերահսկի այդ գործընթացը՝ հանձնարարելով աուդիտի անցկացումը որեւէ կազմակերպության։
Չէ՞ որ այդ կերպ ավել հեշտ կլինի հայտնաբերել այդ ռիսկերը։ Մենք հաստատում ենք, որ դա բավական լուրջ գործընթաց է, եւ խնդրում ենք իրականացնել այն»։