Տանջալից ու երկար 40 օր. ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը. Արմեն Աշոտյան
Տանջալից ու երկար 40 օր. ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տանջալից ու երկար 40 օր, որոնցում քեզ գտնելը հեշտ էր՝ դեռեւս թարմ հիշողությունների, իրականությունը մերժելու, չամոքվող ցավի ապրեցնող ծալքերի, հանցավոր վստահության եւ անսահման քրիստոնեական հավատքի աղոթքների մեջ։
Դժվար է հետո՝ ապրել ոչերկրային հանդիպման հույսով, մեծ ընտանիքի կենցաղում քո գոյության անառկելի ապացույցներով, քո ֆիզիկական ներկայության մաշվող թարմությամբ, քեզանով եւ առանց քեզ։
Օր, ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը։ Արտոնություն, որ, ավաղ, չունեմ։
Խոնարհվում եմ եւ շնորկակալ եմ։ Սիրում եմ եւ արժանի չեմ քեզ՝ մեծամիտս եւ նվաստս, անկատարս եւ կախյալս, նվիրվածս եւ հանրայինս….
Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա։
Ցավդ տանեմ։ Մահդ տանեմ։ Կյանքիդ մեռնեմ…»: