Տանը մեկուսացած թոռնիկիս հետ երգելով ենք զբաղվում․ Ներսիկ Իսպիրյան
Տանը մեկուսացած թոռնիկիս հետ երգելով ենք զբաղվում․ Ներսիկ Իսպիրյան
ArmLur.am-ը գրում է․ Միայն մի բան գիտեմ՝ պետք է հպատակվենք, մեր կառավարությանը լսենք, համաշխարհային ջրի հոսանքի հետ գնանք,մինչև տեսնենք՝ ինչ կգա գլուխներս։ Չեմ կարող ասել, թե երբ կավարտի այս ամեն ինչը, հուսանք շուտ կլինի։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ազգագրական երգիչ Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։
«Մեր ժողովրդին մաղթում եմ համբերություն։ Ապրիլի 24-ի շեմին ենք, թող ամեն մեկն իր հոգու մեջ զգա այդ օրը, քանի որ չենք կարող գնալ Ծիծեռնակաբերդ, դրա փոխարեն պետք է հոգով այդ օրը զգանք և փոխանցենք սերնդեսերունդ, թե ինչ է կատարվել մեր ժողովրդի հետ, ասենք, որ դարասկզբին արհավիրք, ցեղասպանություն է եղել։
Պետք է բացատրենք, որ իրենք գալիք տարիների ընթացքում պահանջատեր լինեն»,-նշեց Ներսիկ Իսպիրյանը։
Մեզ հետ զրույցում երգիչը հատուկ շեշտում է, որ տանից դուրս են գալիս անհրաժեշտության դեպքում ։
«Հարևաններին հեռվից բարևում ենք, աշխատելով չխախտել սահմանված կանոները, նոր էլ գնացինք արվեստագետներով ջահերով լուսանկարվեցինք։ Տանն էլ մեկուսացած թոռնիկիս հետ երգելով ենք զբաղվում, ստեղծագործում ենք»,-հավելեց Ներսիկ Իսպիրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում