Մամուլ

Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման եւ հետագա ընթացքը որոշելու համար:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ Ռևազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով:

Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:

Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական. «Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար»,- նշեց նա:

Կիսվել