Վրաստանում ձերբակալել են հայազգի քրեական հեղինակությունների
Վրաստանի իրավապահ մարմիններն Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն եւ Գրիգոր Գրիգորյաններն են, հաղորդում է Aliq.ge-ն: Գրիգորը նախկինում բազմիցս դատապարտված է եղել, այժմ պայմանական պատիժ է կրում և համարվում է «օրենքով գող»:
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով: