Մամուլ

Վրաստանի 35-ամյա քաղաքացին Ford Focus-ով Ալավերդի քաղաքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Վրաստանի 35-ամյա քաղաքացին Ford Focus-ով Ալավերդի քաղաքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 18։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մայիս Ռ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 55 կմ-ում՝ Ալավերդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրված հատվածով անցնող հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 69-ամյա Հենրիկ Խ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջինյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գ. Դավթյանի գլխավորությամբ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել