Վրաստանի առաջին կին օդաչուն 29-ամյա հայուհի է
Վրաստանի առաջին կին օդաչուն 29-ամյա հայուհի է
Վրաստանի առաջին կին օդաչուն 29-ամյա հայուհի է։ Այդ մասին տեղեկացնում է nor.ge-ն։
29-ամյա Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի պատմության մեջ առաջին կինն է:
Երիտասարդ կին օդաչուն մի անգամ խոսելով իր մասնագիտության դժվարությունների մասին ասել է. «Շատ դժվար է նկարագրել թռիչքի հուզական փորձը: Դուք միանգամից շատ բան եք զգում՝ պատասխանատվություն, վստահություն, հպարտություն և երջանկություն:
Հատկապես հաճելի է, երբ ինքդ ես թռչում ինքնաթիռով: Հաջող թռիչքը ձեզ վստահություն է տալիս, որ ճիշտ ընտրություն եք կատարել՝ չնայած բոլոր խոչընդոտներին»:
Բենկլյանը սկսել է աշխատել Georgian Airways վրացական ավիաընկերությունում եւ ապացուցել, որ կինը կարող է տիրապետել տղամարդու մասնագիտությանն ու բարեհաջող ինքնաթիռ վարել: