Մամուլ

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը. Ռուզաննա Խաչատրյան

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը. Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։ Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։

Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։

Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝

ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։

Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։

Կիսվել