Վստահեցնում եմ՝ որևէ քաղաքացի չի մնալու «Դոմոդեդովոյում», բոլորը վերադառնալու են. վարչապետի խոսնակ
Վստահեցնում եմ՝ որևէ քաղաքացի չի մնալու «Դոմոդեդովոյում», բոլորը վերադառնալու են. վարչապետի խոսնակ
Armtimes.com-ը գրում է․ «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 130 ՀՀ քաղաքացի: Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է տեղափոխվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության տրամադրած հյուրանոցներ՝ պատճառաբանելով, որ հերթապահելու են օդանավակայանում այնքան ժամանակ մինչև կհայտարարվի հերթական թռիչքի մասին:
Քաղաքացիները վստահեցնում են, որ մշտական տեսակապի մեջ են անձամբ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ, ցուցակ են կազմել և փոխանցել դեսպանություն, սակայն տարածքը լքել չեն պատրաստվում:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը և պարետատունը մշտական կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ:
«Մենք տեղյակ ենք, որ շուրջ 135 քաղաքացի այս պահին օդանավակայանում է և հրաժարվում է տեղափոխվել հյուրանոց: Ցանկանում եմ վստահեցնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը՝ մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հավատացնում եմ, որ որևէ քաղաքացի չի մնալու դրսում, բոլորը վերադառնալու են:
Ընդամենը պետք է հաշվի առնել, որ Հայաստան վերադառնալ ցանկացողները միայն Մոսկվայում չեն գտնվում: Այլ քաղաքաներում ևս մեծաթիվ քաղաքացիներ կան, և այս աշխատանքը կրում է բարդ, ժամանակատար և փուլային բնույթ, որով մենք զբաղվում ենք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում