Մամուլ

«Վիկտոր Սողոմոնյանն իր մեկնաբանություններում կիրառեց շատ նենգ ու ճղճիմ մեթոդ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկվա մամլո ասուլիսի տապալման վերաբերյալ իր մեկնաբանություններում կիրառեց շատ նենգ ու ճղճիմ մեթոդ, երբ բողոքի ակցիայի մասնակիցներին փորձեց պիտակավորել ըստ կուսակցական, քաղաքական պատկանելիության։

Նախ, Ռ. Քոչարյանի որպես նախագահի բոլոր ապօրինի գործողություններից տուժածները ՀՀ քաղաքացիներն են, որոնք քսան օր շարունակ ապրել են արտակարգ դրության պայմաններում։

Երկրորդ, առնվազն տասը զոհերը կուսակցական պատկանելություն չունեն։

Երրորդը, բոլոր փորձերը Մարտի 1-ի հանցագործությունը տեղավորել իշխանություն֊ընդդիմություն տիրույթում, ապարդյուն են, որովհետև կա միմիայն «Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» գործը, ինչքան էլ որ դուր չգա Ձեզ, նաև ԱԺ 45 պատգամավորներին»։

Կիսվել