Ազատ խոսք

Վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը․ Արմեն Աշոտյան

Վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը․ Արմեն Աշոտյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք եռատոնը եռահարամ արեցիք:

Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:

Դու՞ք եք խոսում բռնությունից:
Դու՞ք եք խոսում ահաբեկումից:
Դու՞ք եք խոսում սադրանքներից:
Դու՞ք եք խոսում սպառնալիքներից:
Դու՞ք եք խոսում վիրավորանքներից:
Դու՞ք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:

ԴՈՒ՞՞՞Ք:

Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:

Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատարապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ, ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:

Չգիտեմ, կորոնավիրուսի “զրոյական պացինետին” երբևէ կգտնեն թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի “զրոյական պացիենտի” անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»:

Կիսվել