Մամուլ

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Արման Թաթոյան

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց` պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, սակայն Հայաստանի պետական համակարգում այդ պաշտպանվածությունը բացարձակ անկազմակերպ է արվում։

«Մի օրինակ բերեմ պետական կառույցների վնասող աշխատանքից։ Գիտեք, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։

Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին (որը, կարծում եմ, ուղղորդված էր), թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում էոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։

verin shorja

Այսինքն սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել տեղի պաշտոնյայի այս խոսքը։ Դե իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում` ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան», – վրդովված ասաց Թաթոյանը։

Պաշտպանի կարծիքով` այն պաշտոնյաները, որոնք իրենց չմտածված արտահայտություններով վնասում են ՀՀ քաղաքացու շահերը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Տեսանյութը ստորև

Կիսվել