Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակեց դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: