Վեհափառի օրհնությունը կհնչի հանրահավաքին
Վեհափառի օրհնությունը կհնչի հանրահավաքին
Hraparak.am-ը գրում է․ Նոյեմբերի 5-ին կայանալիք «Դիմադրություն» շարժման ակցիային կմասնակցի նաև Հայ առաքելական եկեղեցին: Գաղտնիք չէ, որ եկեղեցին և հոգևորականները Հայաստանում ծավալվող իրադարձություններից անհաղորդ չեն մնում:
Սա թերևս վկայում է այն մասին, թե ինչպիսի կրիտիկական վիճակում են հայտնվել Հայաստանն ու Արցախը: Այս մասին «Հրապարակը» զրուցել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
– Մենք տեղեկացանք, որ Դուք ևս մասնակցելու եք ամսի 5-ին կայանալիք հանրահավաքին, անգամ հանդես եք գալու ելույթով….
Այո, հանրահավաքին մասնակցելու եմ: Մանրամասներին տեղյակ չեմ, չգիտեմ, թե բացման խոսքով ով հանդես կգա: Կազմակերպիչների հետ չեմ խոսել: Ելույթ լինելու է Վեհափառի օրհնությամբ, բայց կազմակերպչական իմաստով մանրամասներին ծանոթ չեմ: Կամ հանրահավաքի վերջում կլինի ելույթը, կամ սկզբում:
– Եկեղեցին, կարծես, բավականին մտահոգ է և անհաղորդ չի մնում հայաստանյան քաղաքական իրադարձություններից:
Եկեղեցին իր դերակատարության մասին տարբեր առիթներով հայտարարել է և ունի մտահոգություն, որի մասին կխոսի առաջիկա Գերագույն խորհրդի ժողովի ավարտից հետո:
– Արցախում բավականին մեծ բողոքի ակցիա տեղի ունեցավ: Մարդիկ այն համեմատում են 1988-ի շարժման մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, այդ հուժկու հանրահավաքն ազդեցությո՞ւն կունենա Հայաստանում կայանալիք հանրահավաքի վրա:
Հուսամ, որ արդյունք կտա: Մեր ցանկությունը դա, որովհետև շատ կարևոր և անհրաժեշտ է դա: Մենք չենք կարող մեր քույրերին և եղբայրներին այս ծանր օրերին միայնակ թողնել: Չենք կարող անգամ նրանց դիտարկել որպես առանձին միավոր:
– Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ընդդիմանալ իրենց տարբեր ձևերով պատժում են: Եկեղեցին հիմնականում իշխանական «արբանյակների» կողմից պարբերաբար հարձակումների է ենթարկվում: «Նոր Հայաստանում», երբ Հայկ Մարությանը մեզ բաժանեց սպիտակների ու սևերի, եկեղեցին, կարծես, սևերի շարքին դասվեց: Սա Ձեզ չի՞ ընկճում:
Դա մեզ բոլորովին չի անհանգստացնում, ամեն ինչ էլ կարող են ասել, իրենց խնդիրն է: Մենք դրանից չենք մտահոգվում: Կարևորը մենք գիտենք, թե ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Մնացյալը խնդիր չէ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում