Վարչապետի որդին շարքային զինծառայող է. նա չունի ո՛չ ծառայողական ավտոմեքենա, և ո՛չ էլ թիկնապահներ
Վարչապետի որդին շարքային զինծառայող է. նա չունի ո՛չ ծառայողական ավտոմեքենա, և ո՛չ էլ թիկնապահներ
Մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով և որ վերջինիս անվտանգությունը ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։
ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տեղեկատվության ստուգման կնետրոնին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է հայկական բանակում նույն պայմաններում՝ ինչ մյուս ժամկետային զինծառայողները:
Պետական պահպանության ծառայության որևէ ավտոմեքենա չի սպասարկում Աշոտ Փաշինյանին։