Վարչապետը այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին
Վարչապետը այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
«Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնտեղ էին հարգանքի տուրք մատուցելու, նաև, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան ավինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։