Վարորդներն այլևս պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունք. ՆԳՆ
Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՆԳՆ-ից:
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական վկայական, սակայն անձն ունի վարելու իրավունք և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։
Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության այլ մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։
Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը։
Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։