«Վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար»․ Մնացական Բիչախչյան
«Վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար»․ Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից:
Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն:
Հիմքը՝ մոր գրածը: Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար:
Դա էլ տարածեք: Թե դա էմոցիոնալ չէ՞: Նաև կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան:
Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի տարածեք րոպեական ճշգրտությամբ ու տառացի:
Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ինչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել…Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը:
Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա…»։