Մամուլ

Վարժական հավաքներն այս անգամ կանցկացվեն 2 ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը․ նոր որոշում

Վարժական հավաքներն այս անգամ կանցկացվեն 2 ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը․ նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում §Վարժական հավաքներ հայտարարելու մասին¦ որոշում ընդունեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ուսուցանվող պահեստազորայինների մասնագիտությունները և քանակները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2023թ. հունիս-հուլիս ամիսներին տարվա պատրաստության պլանի համաձայն զորամասերում իրականացվելու են ուսումնական կիսամյակի ամփոփումներ և զորամասերի գնահատումներ` վարժական հավաքները եռամսյա ժամկետի փոխարեն նպատակահարմար է անցկացնել երկու ամիս ժամկետով:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման¬վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Կիսվել