Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, ովքեր կհամարվեն ծանուցված
Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունը այսօր ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։ Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։
Ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում, ծանուցագիրը ստանալու քաղաքացու ստորագրությամբ ստացականը։ Փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում, ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ, կամ էլեկտրոնային հավաստումով։
Անհատական ծանուցման դեպքում ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։
Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։