Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող
Վարդաշեն թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 17:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 9 փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Դավիթ Մ.-ի դին:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը շենքի տանիքից իրեն ցած է նետել, ու նրա մոտ հայտնաբերվել է երկտող, ամուսնացած չէր, շենքն էլ 9 հարկանի է: