Վաստակավորի և ժողովրդականի կոչումներն էլ հանվեցին
Վաստակավորի և ժողովրդականի կոչումներն էլ հանվեցին
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով առաջարկվում է բոլոր ոլորտներից հանել «վաստակավորի» և «ժողովրդականի» կոչումները։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները:
Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը»: