«Վաչե, մեկ է սպասում եմ, որ գրեն ողջ ես, իսկ տողերդ նվիրված մայրիկիդ սիրտ են մաշում»
«Վաչե, մեկ է սպասում եմ, որ գրեն ողջ ես, իսկ տողերդ նվիրված մայրիկիդ սիրտ են մաշում»
Սուրմալուի ողբերգությունից հետո լուր տարածվեց այն մասին, որ կորածների թվում է նաև Վաչե Եղոյանը, որը ժամանակին մասնակցել է արցախյան մարտերին։ Նա դեպքի ժամանակ զանգել է քիչ հեռու գտնվող եղբորը ու հորդորել հեռանալ, փախչել։
Անի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաչե, մեկ է սպասում եմ լուրի, որ գրեն ողջ ես, իսկ տողերդ նվիրված մայրիկիդ սիրտ են մաշում, ապագադ մնաց հեռվում։ Ասում են պայթունի պահին, դեպքի վայրում գտնվող եղբորդ ես զանգել, որ փախնի, իսկ դու՞։
Էլի անընդհատ մայրիկիդ էջը նայելու եմ, մինչև, որ տեսնեմ երկար սպասված գրառումը՝ Վաչեն ողջ է»։ Իսկ օրեր առաջ Վաչեն այսպիսի տողեր էր նվիրել իր մայրիկին՝ նրա ծննդյան օրվա առիթով․
«Մա ջան, շնորհավոր ծնունդդ, ես աշխարհի ամենա երջանիկ մարդն եմ, որ ունեմ քո նման հոգատար Մայրիկ։
Ու ես խոսք եմ տալիս՝ դու ապագայում կտեսնես իմ հաջողությունները ու կհպարտանաս, կերջանկանաս ինձանով, մեզանով, ես քեզ շատ եմ սիրում ՄԱՄ, ժպիտդ միշտ անպակաս լինի, միշտ քեզ երջանիկ տեսնեմ»։